Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Եվրոպայի 2016թ.-ի առաջնության մասին, նշելով, որ ցանկանում է դառնալ այդ մրցաշարի աստղը:
«Վնասվածքների պատճառով չես կարողանում մասնակցել հանդիպումներին, սակայն հանգստանալու հավելյալ ժամանակ ես ստանում: Կարծում եմ, որ Եվրոպայի 2016թ.-ի առաջնությանը կմոտենամ ավելի լավ մարզավիճակով: Ցանկանում եմ դառնալ այդ մրցաշարի աստղը:
Քրտնաջան աշխատանք կկատարեմ խաղադաշտում, որպեսզի կարողանամ մեծ հաջողությունների հասնել իմ թիմակիցների հետ: Հաջողությանս միակ խոչընդոտը կարող է դառնալ ծանր վնասվածքը»,- Ազարի խոսքերն է մեջբերում Mirror-ը: