Չինաստանի Սիչուան նահանգում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկը լուսանկարվելուց հետո զբոսաշրջիկի ձեռքից խլում բջջայինը, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ աղջիկը սկզբում մոտենում է կենդանուն կերակրելու համար, որը վերցնում է կերը և ուտում այն, սակայն, երբ զբոսաշրջիկը փորձ է անում էլ ավելի մոտենալ, կապիկը խլում է բջջայինը և փախչում անտառ: