«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին առաջիկա մրցաշրջանից հնարավոր է ստանձնի «Միլանի» մարզչական ղեկը:
Ինչպես հայտնում է «Gazzetta dello Sport»-ը, միլանյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է չիլիացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Պելեգրինին մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից»:
Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ 62-ամյա մասնագետը մոտ է «Զենիթը» գլխավորելուն: