Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Հիրուր Խեդ‬» խորագրով ծրագիրը համախմբել էր Պարի միջազգային օրվա բոլոր մասնակիցներին

$
0
0

Պարի միջազգային օրը մայրաքաղաքում նշվել է արդեն ավանդական դարձած  համերգային ծրագրով. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Ազատության հրապարակում ազգագրական երգի-պարի ավելի քան 15 համույթների 400 պարողների մասնակցությամբ նախ անցկացվել է պարուսուցում: Այս տարի հիմնականում ներկայացվել են ռազմապարեր:


«Հիրուր Խեդ‬» խորագրով ծրագիրը, ինչպես և նախատեսված էր, համախմբել էր տոնի բոլոր մասնակիցներին: Ազգային նվագարանների հնչյունները հետաքրքրել էին նաև մայրաքաղաքի օտարազգի հյուրերին:


Միջոցառման կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն էր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հետ համատեղ:


Մասնակիցները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը, որից հետո ջահերով լուսավորված պարահրապարակում կրկին հնչել են ազգային պարեղանակները:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>