Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բորուսիան հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

$
0
0

Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

7-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո հաշիվը բացեց Կագավան, իսկ 77-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: Վերջինս մեկ րոպե անց խփեց իր 2-րդ գոլը:

 

Այս հաղթանակից հետո 2-րդ տեղում ընթացող «Բորուսիան» ունի 77 միավոր:

 

«Վոլֆսբուրգը» 39 միավորով 10-րդն է:

 

«Բորուսիա»-«Վոլֆսբուրգ»` 5:0

 

Գոլերը` Կագավա (7), Ռամոս (9), Ռոյս (59), Օբամեյանգ (77, 78)

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>