Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Մենխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Այս խաղից հետո «Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 82 միավորով, եւ 5 միավորով է գերազանցում 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիային», որն այսօր խոշոր հաշվով հաղթանակ է տարել:
«Բավարիա»-«Բորուսիա» Մ. ` 1:1
Գոլերը` Մյուլեր (6)-Հան (72)
«Դարմշտադտ»-«Այնտրախտ»` 1:2
«Հանովեր»-«Շալկե»` 1:3
«Հոֆենհայմ»-«Ինգոլշտադտ»` 2:1
«Մայնց»-«Համբուրգ»` 0:0