Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդադին»: Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Գարեթ Բեյլը:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 84 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական, սակայն 2-րդ եւ 3-րդ տեղերում ընթացող «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Ռեալ Սոսեդադ»- «Ռեալ Մադրիդ»` 0:1
Գոլը` Բեյլ (80)