Մակեդոնիայի առաջնության 30-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սիլեկսին»:
Հյուրերի կազմում ամբողջ հանիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ հայ ֆուտբոլիստներից մյուսը` Արտակ Դաշյանը փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Վարդարը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորով գերազանցում է մոտակա մրցակցին: