Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների վրա արգելանք դնելը արդարացված չի լինի. Արա Գոչունյան

$
0
0

Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը Tert.am-ի հետ զրույցում` խոսելով Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների վրա արգելանք դնելու հավանականության մասին հայտնեց, որ քաղաքական շարժառիթներով իրականացված ցանկացած տնտեսական արգելանք իրեն չի արդարացնում:


«Եթե չեմ սխալվում` առաջին անգամ չէ, որ  հայկական կողմը նման քայլ է ուզում անել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի իրականացվում: Եթե նման բան էլ լինի, ապա Հայաստանում շատերը կզգան այդ ապրանքների անհարժեշտությունը: Կարծում եմ, եթե այս հարցին այլընտրանք լիներ, ապա դա վաղուց արված կլիներ»,- ասաց նա:


Գոչունյանը գտնում է, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում եղած ապրիլյան դեպքերն են ընկած այս նախաձեռնության հիմքում: «Միևնույնն է դա իրականացնելը իրատեսական չէ: Բոյկոտելը, ապրանքների վրա արգելանք դնելը  արտասովոր բան չէ, սակայն հարցն այն է, թե ինչքանով է դա արդարացված: Նույն Թուրքիան, երբ որ այլ երկրների հետ խնդիրներ է ունենում, ապա արգելում է օրինակ իտալական, ամերիկյան, հիմա արդեն ռուսական ապրանքների մուտքը Թուրքիա: Սա ժամանակավոր բաներ են և փորձը ցույց է տվել, որ շատ մեծ ազդեցություն  չի ունենում»,- ասաց Գոչունյանը:


«Ժամանակ» պարբերականի խմբագիրը նշեց, որ ինչպիսի արդյունք էլ ունենա այս նախաձեռնությունը, անկախ ամեն ինչից երկու երկրների հասարակական քաղաքական հարթակներում պետք է երկխոսություն լինի: 


Հիշեցնենք` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր գլխավորած նախարարությունը լրջորեն ուսումնասիրում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ամբողջական կամ առնվազն մասնակի ներմուծումը արգելելու հնարավորությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>