Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հրավիրել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի իր գործընկերներին մայիսի 11-ին Բեռլինում մասնակցելու «նորմանդական քառյակի» հանդիպմանը:
«Մենք ժամանակ ենք կորցրել: Հրադադարի ռեժիմը կրկին շատ փխրուն է դարձել, զոհերի և «լռության ռեժիմի» խախտումների թիվն ավելանում է: Այդ իսկ պատճառով հրավիրել եմ ԱԳ նախարարներին Բեռլին` մայիսի 11-ին մասնակցելու «նորմանդական քառյակի» հանդիպմանը», - РИА Новости-ի հաղորդմամբ` ասել է Շտայնմայերը Welt am Sonnntag պարբերականին տված հարցազրույցում:
«Նորմանդական քառյակի» ձևաչափը Ուկրաինայի հարցով ձևավորվել է Նորմանդիայում 2014-ի ամռանը կայացած հանդիպումից հետո: