«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա քաղաքում 2 կնոջ գցել են մարդկային ոսկորներով լցված վանդակի մեջ՝ իրենց կողմից սահմանված խիստ դրես կոդը խախտելու համար:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, կանանցից մեկը, տեսնելով մարդկային ոսկորները, ուշագնաց է եղել, իսկ մյուսը՝ 19-ամյա մի աղջիկ, հոգեկան շեղումներ է ձեռք բերել:
Ըստ իրավապաշտպան ակտիվիստների, իսլամիստ ահաբեկչները հաճախ են ստիպում կանանց մի քանի օր անցկացնել նման գարշելի վանդակներում, ինչպես նաև երբեմն դրես կոդի խախտման համար պատժում են՝ նրանց մի ամբողջ գիշեր գերեզմանոցներում թողնելով:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԻՊ-ի պահանջով, իգական սեռի բոլոր ներկայացուցիչները պարտավոր են ոտքից մինչ գլուխ ծածկված փողոց դուրս գալ: Քիչ չեն եղել դեպքերը, երբ նրանք անդամահատել կամ մահապատժի են ենթարկել «ոչ պատշաճ» հագնված կանանց: