Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բիչախչյան. Հարձակման գծի խաղը բավականացրեց, բաց պաշտպանները չգոհացրին

$
0
0

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում երեկ «Շիրակը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Միկային»: Գյումրու թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է կայացած հանդիպման մանրամասների, ինչպես նաև առաջիկա տուրի մասին:


««Միկայի» հետ հանդիպման սկիզբը բավակաին հաջող դասավորվեց: Արագ գոլը թույլ տվեց հետագա գործողություններն ավելի ճիշտ կազմակերպել: Բացի այդ, մենք կարողացանք լավ հակագրոհել: 4 գոլ խփեցինք և շատ պահեր ունեինք. հաշվի առնելով դա՝ թիմի հարձակման խաղը բավարարեց, իսկ պաշտպանությունը չգոհացրեց: Ընդունած գոլից հետո մենք մի շարք հնարավորություններ տվեցինք մրցակցին:

Կարևորն այն է, որ որևէ վնասվածք չեղավ: Այժմ շտ կարևոր շրջան է, յուրաքանչյուր հանդիպում մեծ արժեք ունի:

Վերջին հանդիպումների հաջող շարքը նման է նախորդ տարի այս շրջանում մեր արդյունքներին: Նախորդ առաջնությունում էլ ընթացքում ենք թափ հավաքել, քանի որ նոր ֆուտբոլիստների միջև խաղակցվածությունը կայունացնելու համար ժամանակ է անհրաժեշտ:


Խոսելով «Փյունիկի» դեմ առաջիկա հանդիպման մասին՝ Բիչախչյանը հավելեց. ««Փյունիկի» դեմ հանդիպմանը յուրօրինակ նախապատրաստություն չկա, մեզ համար հերթական հանդիպումն է: Պետք է հաղթել և մեծացնել միավորների տարբերությունը հետապնդողներից»:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>