ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց «Լեսթերի» հետ հանդիպումը:
Խաղի 8-րդ րոպեին հաշիվը բացել է Անտոնիո Մարսիալը, իսկ 17-րդ րոպեին այն հավասարեցրել է Ուես Մորգանը:
Այս ոչ-ոքիից հետո «աղվեսները» 77 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը: Հետապնդող «Տոտենհեմը» տուրի հանդիպումը կանցկացնի վաղը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 60 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»՝ 1:1
Մարսիալ (8) - Մարսիալ (17)
հեռացում՝ Դրինկոութեր (87)