Երևանում այսօր ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահագ Բարսեղյանը իր վարած Нива մակնիշի 80 OV 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել:
Այս մասին գրում է shamshyan.com կայքը և տեղեկացնում, որ վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: