Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի Բրուկլին թաղամասում գտնվող պիցցերիայում պատրաստել են «բնության համար ոչ վտանգավոր» պիցցայի տուփ, տեղեկացնում է nbcnewyork.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ստվարաթղթի փոխարեն որպես տուփ է հանդիսանում մեկ այլ `ավելի մեծ պիցցա:
Պիցցերիայի փայատերերից մեկը հայտնել է, որ նման միտք առաջացել է, երբ վերջինս նկատել է թե ինչքան են աղբանոցներում շատացել ստվարաթղթե տուփերը:
Պիցցա-տուփը կպատրաստվի և կառաքվի բոլոր նրանց, ովքեր այն կցանկանան 40 դոլարով` ներառյալ ներսի պիցցան: