Չինաստանում հարգված բուդդակայան հոգևորականի մարմինը մահից 4 տարի անց վերածվել է գեղեցիկ ոսկե արձանի:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Ֆու Հոուն մահացել է 2012-ին` իր կյանքի մեծ մասն անցկացնելով հարավարևելյան Ցյունաչժոու քաղաքի` բլուրների գլխին տեղակայված Չոնգֆու տաճարում:
Տաճարի հոգևորականությունը որոշում է կայացրել Հոուի մարմինը վերածել մումիայի` ի նշան բուդդայականությանը նրա նվիրվածության և պահպանել մարմինը որպես ոգեշնչման աղբյուր հավատացյալների համար:
Հոուն ինքն էլ մահից առաջ որոշել էր, որ իր մարմինը պետք է պահպանվի: Վանականի մահից անմիջապես հետո նրա մարմինը մասնագետները պահպանեցին նստած վիճակում: Այն բացելով այս տարվա հունվարին` փորձագետներն այն մաքրել և ոսկեպատել են: