Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն հայտնվել է անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրության կենտրոնում,- տեղեկացնում է «France Football»-ը:
Մերսիսայդցիների սկաուտ Կեւին Հանթը ներկա է եղել խաղին, որում Լորան Բլանի թիմը 4:0 հաշվով հաղթել է «Ռենին»: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ:
«Լիվերպուլի» տրանսֆերային ցուցակում է նաեւ փարիզցիների պաշտպան Մամադու Դուկուրեն: