Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպման մասին:
«Զգացմունքները տեղի են տալիս, քանի որ մենք կարող ենք եւս մեկ անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլ: Մանկուց երազել եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, համբուրել եւ պահել գլխավերեւում: Երկրորդ հնարավորությունը, ինչպես հիմա է, հազվադեպ է լինում:
Հույս ունենք, որ կհաղթենք եզրափակչում եւ կմտնենք պատմության մեջ»,- Լուիսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: