Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը: Վերջինս մարզվել է առանց սահմանափակումների:
Այսպիսով, պորտուգալացի հարձակվողը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը:
Բացի այդ, «արքայական ակումբի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով ծնկատակի ջլի խնդիր ուներ, երկուշաբթի օրը մարզվել է վազքուղով: Նրա մասնակցությունը «քաղաքայինների» դեմ խաղին դեռ հարցականի տակ է:
Նշենք, որ «Ռեալի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին: