Չիկագոյի բնակչուհի Սթեյսի Պինկուսը 5 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Starbucks ընկերության, փոխանցում է Газета-ն:
Նրա կարծիքով՝ ընկերության աշխատակիցները չափազանց շատ սառույց են գցում սառը սուրճի, թեյի և խառը ըմպելիքների մեջ, ինչի պատճառով հաճախորդները քիչ ըմպելիք են ստանում։
Բաժակների վրա կան գծանշումներ, համաձայն որոնց աշխատակիցը որոշակի քանակությամբ հեղուկ է լցնում։ Պինկուսը նշում է, որ ըմպելիքը բաժակում կեսն է լինում: Բացի այդ, հայցվորը դժգոհել է, որ սառը ըմպելիքների արժեքը բարձր է նույնիսկ քիչ ծավալի դեպքում:
Ընկերությունում մեղադրանքներն անհիմն են համարում: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հաճախորդները գիտակցում են, որ սառույցը ցանկացած սառը ըմպելիքի անբաժան մասն է: