Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բան Կի Մունը Սիրիայի իշխանություններին է մեղադրել Հալեպում հիվանդանոցի վրա հարձակման համար

$
0
0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ապրիլի 27-ին Սիրիայի Հալեպ քաղաքում հիվանդանոցի ուղղությամբ հասցված ավիահարվածների համար մեղադրել է Սիրիայի իշխանություններին:

Ինչպես փոխանցում է ТАСС  գործակալությունը` այդ մասին նա ասել է Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ` ընդգծելով, որ բոլոր վկայությունները մատնանշում են, որ ավիահարվածները հասցրել է Սիրիայի կառավարությունը:

Բան Կի Մունը ողջունել է Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը զինված հակամարտությունների ժամանակ հիվանդանոցների և բուժանձնակազմի վրա  հարձակումները թույլ չտալու վերաբերյալ:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով` «կանխամտածված և անմիջական հարձակումները հիվանդանոցների վրա ռազմական հանցագործություն են հանդիսանում» և պետք է դադարեցվեն: Նա նշել է նաև, որ Սիրիայում 2011-ից ի վեր 360 հարձակում է իրականացվել 250 բուժհաստատության վրա, ավելի քան 730 բուժաշխատող  է սպանվել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>