Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մակեդոնիայում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել` պահանջելով նախագահի հրաժարականը

$
0
0

Մակեդոնիայի մայրաքաղաքում և մի շարք այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով երկրի նախագահ Գեորգե Իվանովի հրաժարականը։
 

Ակտիվիստները պահանջել են նաև չեղարկել նախագահի ապրիլի 12-ի հրամանը` մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ սկսված քրեական հետաքննությունների դադարեցման մասին:



Վերջիններս կասկածվում էին երկրի ավելի քան 20.000 քաղաքացիների հեռախոսների գաղտնալսումները կազմակերպելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բողոքի ակցիան կազմակերպել են ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ Զորան Զաևի կողմնակիցները, ում ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն:


Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Պրիլեպ և Բիտոլա քաղաքներում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>