Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԱՄՆ-ում կկանգնեցվի միասեռականներին նվիրված առաջին հուշարձանը. The Telegraph

$
0
0

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հայտարարել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին նվիրված՝ երկրում առաջին ազգային հուշարձանի կանգնեցման մասին։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, ըստ ամենայնի՝ այն կկանգնեցվի Նյու Յորքում՝ Գրինվիչ Վիլիջ կոչվող թաղամասում, որտեղ ամեն տարի անցկացվում է միասեռականների շքերթը։

 

Բրիտանական պարբերականը հավելում է, որ հուշարձանի կանգնեցման վերաբերյալ տեղեկությունը հաստատել են Սպիտակ տան աղբյուրները։


«Հուշարձանը նվիրված է լինելու միասեռականների ու, ընդհանուր առմամբ, ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) համայնքի իրավունքների պաշտպանությանն ուղղված արշավի մասնակիցներին, ովքեր անձնվեր պայքարել են խտրական վերաբերմունքի դեմ»,-ասել է Դեմոկրատական կուսակցության անդամ Ջերալդ Նադլերը։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles