Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսաստանում ոստիկանի ընտանիքի սպանության համար մեղադրվող ադրբեջանցիներին մեղադրանք է ներկայացվել

$
0
0

Ռուսաստանի Սամարայի մարզում քննությունը մեղադրանք է ներկայացրել ոստիկան Անդրեյ Գոշտի ընտանիքի սպանության համար մեղադրվող 4 ադրբեջանցիներին, հայտնում է BBC-ն` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը:

 

Ըստ գերատեսչության տվյալների` Մախմադալի Ահմադովին, Իսլամ Բաբաևին, Օրհան Զոհրաբովին և Ռոման Ֆաթալիևին մեղադրանք է ներկայացվել 2 և ավելի անձանց սպանության, անչափահասի սպանության փորձի և կողոպուտի համար:

 

Երեք մեղադրյալներն արդեն 2-ամսյա կալանքի տակ են առնվել։ Ահմադովը ձերբակալվել է Ռուսաստանի սահմանին` «Դոմոդեդովո» օդանավակայանում, և տեղափոխվել է Քննչական կոմիտե:

 

Իվաշևկա գյուղում զանգվածային սպանության մասին հայտնի էր դարձել ապրիլի 24-ին։ Պարզվել էր, որ հանցագործների զոհերը եղել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սամարայի շրջանային գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալ Անդրեյ Գոշտն ու նրա ընտանիքը։ Փրկվել էր միայն ոստիկանի բարեկամուհին։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
 

Պարզվել էր, որ նրանց սպանել է ադրբեջանցիների խումբը, որը մտադրված է եղել թալանել տունը, սակայն տեսնելով, որ այնտեղ շատ մարդ կա, սպանել է բոլորին։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>