Մեծ Բրիտանիայի «ZSL Whipsnade Zoo» կենդանաբանական այգում Լուչա անունով փղի ատամը ենթարկվել է վիրահատության, գրում է telegraph.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ 33-ամյա փիղը սկսել է հաց չուտել և կենդանաբանական այգու աշխատակիցները կանչել են անասնաբույժի, ով հետազոտել է կենդանուն և նշել, որ խնդիրն ատամնացավն է:
Լուչան անմիջապես ենթարկվել է վիրահատության և հեռացվել է խնդիր առաջացնող ատամը:
Տեսանյութն` այստեղ: