Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի 33-ամյա պաշտպան Պեպեն խոսել է իր մարզավիճակի մասին:
«Մարզավիճակը նույն մակարդակի վրա պահելու համար պետք է քրտնաջան աշխատել: Մրցաշրջանի սկզբնամասում Ռաֆա Բենիտեսն ասաց, որ թիմն այլեւս չի զգում իմ կարիքը: Նրա կողմից ես անտեսված եմ եղել: Ռաֆայի խոսքերով՝ ես թիմի երրորդական խաղացող էի դարձել:
Այս ակումբի կազմում հանդես եմ գալիս շուրջ 9 տարի, եւ երկրպագուները գիտեն, թե ինչի եմ ես ունակ:
Թիմում կան Ռամոսի եւ Վարանի պես պաշտպաններ, ովքեր ավելի երիտասարդ են, սակայն մարզումների ժամանակ դու նույնպես կարող ես ապացուցել, որ արժանի ես հայտնվել թիմի մեկնարկային կազմում»,- Պեպեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: