ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել 58 մարդու, որոնց ազատազրկումը կապված է եղել թմրանյութեր պահելու և տարածելու հետ, գրում է Reuters-ը։
Նշվում է, որ թմրավաճառների մոտ 1/3-ը դատապարտված է եղել ցմահ: Օբաման հայտնել է, որ դեպքերի մեծ մասում իմաստ չունի բանտում երկար պահել այն մարդկանց, ովքեր թմրանյութերի հետ կապված հանցագործություններ են գործել` բռնություն չկիրառելով:
Հաղորդվում է, որ համաներման ենթարկված կալանավորների մեծ մասը կլքի բանտն այս տարվա սեպտեմբերի 2-ին: