Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Ժողովուրդ». «Էյր Արմենիա» ավիաընկերությունը բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը

$
0
0

« «Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը։ Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում։ Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստաթղթերի վերականգնման գործընթացի մեջ։ «Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,– ասաց մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ։ Սակայն նույն տարվա նոյեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք– Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ Էր ճանաչել «Էյր Արմենիային»։ Իսկ, ահա, այս տարվա մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց «էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>