Ճապոնիայում ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածով 181 մարդ է հոսպիտալացվել, մեկ մարդ մահացել է, հայտնում է երկրի հրդեհ պաշտպանության վարչությունը, որի տնօրինության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Վարչությունն ամեն տարի շոգերի պատճառով տուժածների մասին առաջին տեղեկություններն է հրապարակում` նշելով հոսպիտալացման և մահացության դեպքերը: Այդ պահից սկսած` վիճակագրությունն ամեն շաբաթ թարմացվում է վարչության կայքում:
Վեց տուժածների վիճակը գնահատվում է ծանր և 3-շաբաթյա հոսպիտալացում է պահանջում: Տուժածների գրեթե կեսը 60-ն անց մարդիկ են: