Արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել Փհենյանում վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվող իշխող Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը Հս. Կորեայից։
Համագումարի լուսաբանման համար Փհենյան են ժամանել արտասահմանյան լրատվամիջոցների մոտ 180 ներկայացուցիչներ: Նշվում է, որ նրանց թվում կան լրագրողներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից: Հարավային Կորեայից ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չկան:
Առավոտյան լրագրողներին բերել են Մշակույթի պալատի շենքի մոտ։ Սակայն լրագրողներին իջեցրել են շենքից մի փողոց այն կողմ գտնվող հրապարակում, հնարավորություն են տվել շփվել անցորդների հետ:
Քաղաքացիները հիմնականում նշել են, որ դա տոնական օր է, որը հանգստյան օր է հայտարարվել, խոսել են երկրի զարգացման համար միջոցառման կարևորության մասին և ամերիկյան պատժամիջոցների վնասակարության մասին, որոնք սահմանվել են Հյուսիսային Կորեայի դեմ:
Սակայն այն շենքը, որտեղ անցկացվում է համագումարը, լրագրողներին չեն տարել:
Տեսանյութերը կարող եք դիտել՝ այստեղ։