Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան-Նուայմին հեռանալու է իր պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը` նրա հեռացման մասին հրամանագիրն ստորագրել է երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը:
80-ամյա Ան-Նուայմին Սաուդյան Թագավորության նավթի նախարարությունը ղեկավարել է 1995-ից ի վեր: Նրան համարում են այն քաղաքականության նախաձեռնողներից մեկը, որը Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) վարում է 2014-ից և որը հանգեցրել է նավթային շուկայի անկայունության: Վերջինս համարվում էր ՕՊԵԿ-ի ամենաազդեցիկ նախարարներից մեկը:
Էներգետիկայի, արդյունաբերության և հանքային ռեսուրսների նախարարությունը այսուհետ կղեկավարի Հալիդ ալ-Ֆալիհը, որին թագավորն ազատել է առողջապահության նախարարի պաշտոնից: Վերջինս ղեկավարում է նաև երկրի Saudi Aramco ազգային նավթային ընկերությունը: