Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Լեսթեր» – «Էվերթոն» հանդիպումից (3:1) հետո կատարվել է Անգլիայի նորընծա չեմպիոնների պարգևատրման արարողությունը:
«Լեսթերի» ֆուտբոլիստներն ու մարզիչները ստացել են ոսկե մեդալները, ապա թիմի ավագ Ուես Մորգանին հանձնվել է չեմպիոնական գավաթը, որը նա բարձրացրել է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հետ միասին:
Հիշեցնենք, որ «աղվեսներն» իրենց պատմության ընթացքում առաջին անգամ դարձան Անգլիայի չեմպիոն: