Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»:
Հանդիպմանը չեն կարող մասնակցել «քաղաքայինների» մի քանի ֆուտբոլիստներ:
«Ներկա պահին մենք պետք է գնահատենք թիմի մի շարք ֆուտբոլիստների մարզավիճակները: «Արսենալի» դեմ խաղում մեզ չեն կարող օգնել Սաբալետան, Սիլվան, Կոլարովը եւ Կոմպանին»,- հայտարարել է չիլիացի մասնագետը:
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին: