Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

24 տարի առաջ՝ մայիսի 8-ին, սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը, մայիսի 9-ին Շուշին լիովին ազատագրված էր

$
0
0

24 տարի առաջ՝ մայիսի 8-ին, սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը, որն էլ հետագայում Արցախի ազատագրման պայքարում դարձավ բեկումնային:

Ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ինն և արդեն մյուս օրը՝ մայիսի 9-ին Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողություններն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ:
 

Արդեն մայիսի 18-ին հայկական ստորաբաժանումները հասան մինչև Հայաստանի Հանրապետության սահման:
 

Նշենք, որ Շուշի անվանումն առաջացել է «շոշ» բառից, որն Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբույս ճյուղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից: Այս անվանումը Շուշին ստացել է իր աշխարհագրական բարձրադիր դիրքի համար:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>