Լաս Վեգասում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո է կայացել, որի շրջանակում Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Դավիդ Լեմիեն հաղթել է ամերիկացի Գլեն Տապիային:
Լեմիեն վստահորեն հաղթել է մենամարտը՝ 4-րդ ռաունդում մրցակցին նոկդաունի ենթարկելով: Տապիան վեր է կացել և ցանկացել շարունակել՝ չնայած մարզիչը կողմ է եղել դադարեցնելուն,- հայտնում է «allboxing.ru»-ն:
Երեկոյի գլխավոր իրադարձությունը եղել է WBC վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի և բրիտանացի Ամիր Խանի միջև մենամարտը:
4-րդ ռաունդում Ալվարեսն աջից հիանալի հարվածով Խանին ծանր նոկաուտի է ուղարկել: