Լեգենդար Aerosmith ռոք խմբի մեներգիչ Սթիվ Թայլերը պատրաստվում է վաճառքի հանել իր Hennessy Venom GT սուպերքարը, որը ձեռք էր բերել 2012թ.:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան աճուրդի կհանվի 1.1 մլն դոլար մեկնարկային գնով: Դրանից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը:
Գումարը, մասնավորապես, ստանալու է Թայլերի Janie’s Fund հիմնադրամը, որը զբաղվում է սեռական բռնության ենթարկված երեխաներին օգնելով:
Ինչ վերաբերում է մոդելի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 6.2 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով, 800-1200 ձիաուժ հզորությամբ երկտուրբինային շարժիչով: Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում, իսկ զարգացրած առավելագույն արագությունը կազմում է 440 կմ/ժ: