Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԱՄՆ-ում բեռնատարի վարորդը քնել է ղեկին` փողոցում թափելով 25 տոննա կարտոֆիլ (լուսանկարներ, տեսանյութ)

$
0
0

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում 25 տոննա կարտոֆիլ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել, ինչից հետո ամբողջ կարտոֆիլը թափվել է մայրուղու վրա` մի քանի ժամով կաթվածահար անելով երթևեկությունը:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ղեկին եղած ժամանակ պատահաբար քնել է ու հարվածել ճանապարհի արգելապատնեշին: Այժմ նա հոսպիտալացված է:

Աղբյուրը մանրամասնում է, որ ճանապարհի մաքրման ու վերաբացման աշխատանքը տևել է մի քանի ժամ: Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա դրա մեծ մասն այլևս պիտանի չի եղել օգտագործման համար:




 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>