Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կիրակի Օռլանդո քաղաքում բացել են Invictus Խաղերը, որոնք արքայազնը հիմնել է 2014-ին` որպես մրցումներ
պատերազմի վետերանների և հաշմանդամների համար, գրում է РИА Новости-ն:
«Նրանց պատմությունները հրաշալի են, քանի որ նրանք յուրահատուկ են: Նրանք կենտրոնացած են նրա վրա` ինչի կարելի է հասնել, այլ ոչ թե նրա վրա, ինչ չի կարելի»,- ասել է Հարին իր ելույթում:
Խաղերը միտված են նրան, որ բարձրացնեն ուշադրությունը հաշմանդամների կարիքների հանդեպ, որոնցից շատերը կորցրել են վերջույթները, և օգնել նրանց հարմարվել նոր կյանքին: Խաղերը, որոնց կմասնակցի մոտ 500 մարդ, կտևեն 4 օր:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման, ավելի վաղ նկարահանվել էին կատակային հոլովակում, որը նվիրված էր մրցումներին: Առաջին տիկինը հոլովակը տեղադրել էր Twitter-ում և գրել` «Հեյ, Քենսինգթոնյան պալատում, դուք պատրա՞ստ եք Invictus խաղերին»: