Հունաստանի խորհրդարանը հաստատել է օրինագիծը, համաձայն որի ավելանում է հարկային ծանրաբեռնվածությունը և կրճատվում են կենսաթոշակները, գրում է Лента-ն:
Քաղաքացիներն ավելի շատ հարկեր կվճարեն ինտերնետի և հեռուստատեսության համար: Լրացուցիչ հարկեր կսահմանվեն որոշ սննդամթերքների և այլ հայտնի ապրանքների համար, մասնավորապես, սուրճի և էլեկտրոնային ծխախոտների համար:
Օրինագծի սահմանումը դժգոհության ալիք էր բարձրացրել ամբողջ երկրում: Ցույցերին մասնակցել է առնվազն 25.000 մարդ: Աթենքի կենտրոնում ցուցարարները ոստիկանների վրա քարեր և Մոլոտովի կոկտեյլներ են նետել:
Հարկային և կենսաթոշակային համակարգերի փոփոխությունները դարձել են Հունաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի կետերից մեկը: