Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Որդիներս առաջնագծում են, լուրջ ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել. Գագիկ Խաչատրյան

$
0
0

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները հիմա առաջնագծում են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին նախարարը նպատակահարմար չի համարում բարձրաձայնել: «Լուրջ  ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»,-այս մասին այսօր լրագրողների հետ  զրույցում հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ի պատասխան դիտարկման, որ  առաջնագծում ՀՀ սոցիալապես անապահով խավի զավակներն  են:


Պատասխանելով հարցին, թե հարուստ պաշտոնյաներից հանրային պահանջ կա, որ վաճառեն  ունեցվածքը և գումարներն ուղղեն բանակին, ապա Գագիկ Խաչատրյանն ասաց. «Այո լսել եմ… ցանկացած մեկը/պաշտոնյաներից Tert.am/ , ես կարծում եմ, Ղարաբաղի հարցում մեծ օժանդակություն է ցույց տալիս»:


Լրագրողների հարցին, թե նախարարը կոնկրետ որքա՞ն օժանդակություն է ցույց տալիս, Գագիկ Խաչատրյանը ասաց.«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»:
Դոլարային միլիոնատերերի, դղյակների ու այլ շքեղությունների մասին էլ ՀՀ Ֆինանսների նախարարն ասաց, որ միշտ ասել է` պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրված:


«Եթե ես հայտարարագրել եմ, նշանակում է` ես գիտեմ՝ ինչ եմ հայտարարագրել»,-ասաց Գագիկ Խաչատրյանը, իսկ ի պատասխան ճշգրտող հարցի, թե հանրությանն այդ գումարների ծագումն է հետաքրքրում, ասաց.«Գրված է»։


Այն հարցին, թե ինչ միջոցներով, նախարարը պատասխանեց.«Երկար տարիների աշխատանքով»:


Լրագրողները Ֆինանսների նախարարին նաև հիշեցրեցին  մոտ երկու ամիս առաջ  մամուլում հայտնված սկանդալային տեսանյութի մասին, որտեղ խոսվում էր, որ նրա եղբորորդին զբաղված է կոռուպցիայով:

«Ով որ համացանցում տեղադրել ա, սցենարիստին հարցրեք, ինքն էլ կասի: Ես կարծում եմ, որ իմ եղբորորդին բացարձակապես անմեղ է»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>