Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մանչեսթեր Սիթին հնարավոր է կասեցնի Գյունդողանի տեղափոխությունը

$
0
0

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու մտքից:

 

Ինչպես հայտնում է «Bild»-ը, նման մտադրության պատճառը գերմանացու ստացած վնասվածքն է:

 

25-ամյա ֆուտբոլիստը մարզման ընթացքում բասկետբոլ է խաղացել՝ վնասելով ծնկի խնձորակը: Հիշեցնենք, որ այդ վնասվածքի պատճառով Գյունդողանը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից և բաց է թողնելու Եվրո-2016-ը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում 22 միլիոն եվրո է վճարելու:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>