Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա Միրզոյանի անվան քառյակի համերգը` նվիրված Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին

$
0
0

 

Beeline-ի աջակցությամբ այսօր` մայիսի 10-ին, տեղի կունենա Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համերգը` նվիրված կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 95-ամյակին:
 

Համերգը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների` Լևոն Չաուշյանի, Ռուբեն Սարգսյանի և Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
 

«Beeline-ը շարունակում է Միրզոյանի անվան քառյակի հետ համագործակցությունը, որի հիմնական առաքելությունն է մշակութային կյանքի զարգացումը: Վստահ եմ, որ այսօրվա և հետագա համերգները կնպաստեն  դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը, իսկ Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով և պարգևներով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     


«Մենք երջանիկ ենք արդեն երրորդ տարին անընդմեջ համագործակցել Beeline-ի հետ, ում գործունեությունը մեծապես ուղղված է նաև բարեգործությանը: Beeline-ի աջակցությամբ մենք երեք համերգաշրջանի ընթացքում կարողացանք իրագործել բազմաթիվ նախագծեր, որոնք մեծ արձագանք ստացան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր գործընկերներին», - նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները:
 

Համերգին աջակցում է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը:
 

Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել  ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D'addario Kaplan" - "D'Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>