Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենամեծ առևտրի կենտրոնում այս առավոտյան կարելի էր լսել պայթյունների և կրակոցների ձայներ, սակայն դրանք հնչել են հակաահաբեկչական խոշոր մարզումների ժամանակ, գրում է The Daily Mail-ը։
«Մահապարտ ահաբեկիչը» պայթեցրել է իրեն Մանչեսթերի Trafford Centre-ի հենց մեջտեղում՝ «սպանելով և վիրավորելով» տասնյակ կամավորների, որոնք ներգրավվել են մարզումներում՝ եվրոպական քաղաքներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հարձակումների ֆոնին ծայրահեղական հարձակմանը համապատասխան արձագանքելու պատրաստվածությունը ստուգելու նպատակով:
Բեմադրված հարձակման ժամանակ կարելի էր տեսնել արյունոտ «զոհերի», մինչդեռ տասնյակ այլ մարդիկ մահացած են ձևացել, երբ «ահաբեկիչները» փորձել են վերահսկողության տակ առնել առևտրի կենտրոնը:
Մարզումները պլանավորվել են 2015 թվականի դեկտեմբերից ի վեր և առաջիկա երկու գիշերների ընթացքում կշարունակվեն այլ վայրերում։