Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Գոռ Մինասյան. Հաճելի է գիտակցել, որ լավ գործ ես արել երկրիդ համար, և քո պատվին հնչում է հայրենիքիդ օրհներգը

$
0
0

Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Մինասյանը (105+ կգ) Հայաստան ժամանելուց հետո կիսվել է տպավորություններով.

 

«Երբ կանգնած ես պատվո հարթակին, հատկապես առաջին աստիճանին, և հնչում է քո երկրի օրհներգը, աննկարագրելի զգացողություններ ես ունենում»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է մեր ծանրորդը:

 

Գոռ Մինասյանը նշել է, որ հատկապես հաճելի էր փոքր ոսկե մեդալ նվաճել հրում վարժությունում.

 

«Մոտ չորս տարի չէր հաջողվում դա անել, այնպես որ այստեղ էլ նոր զգացողություններ ունեցա: Միշտ հաճելի է գիտակցել, որ լավ գործ ես արել երկրիդ համար, և քո պատվին բարձրանում է դրոշը և հնչում հայրենիքի օրհներգը»,- նշել է նա:

 

Գոռ Մինասյանն ընդգծել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ անձամբ օդանավակայան գալու և ծանրորդների թիմին դիմավորելու կարևորությունը.

 

«Մշտապես ցուցաբերվող ուշադրությունը պարոն Ծառուկյանի կողմից, անձամբ ինձ շատ է ոգևորում և խթան է, որ շարունակեմ համառորեն մարզվել և հասնել նոր հաղթանակների», - եզրափակել է իր խոսքը մեր մարզիկը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>