ԱՄՆ-ի Օհայո նահանգում սագ մայրն օգնություն է «խնդրել» ոստիկանից, որպեսզի վերջինս փրկի իր ձագին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, սերժանտ Ջեյմս Գիվենսի խոսքով, ինքը գտնվել է մեքենայի մեջ, երբ ջրլող թռչունը մոտեցել է իրեն:
«Նա անդադար կտուցով հարվածում էր մեքենայի դռանը: Հետո հետ գնաց ու նայեց ինձ: Երբ հետևեցի սագին, հասա այն վայրը, որտեղ պարանների մեջ խճճված էր մնացել նրա ձագը»,-պատմել է ոստիկանը:
Հայտնի է, որ ոստիկանն օգնել է սագին, և թռչունը, ի զարմանս Գիվենսի, իրեն շատ հանգիստ է պահել մարդկանց այդքան մոտ գտնվելու պայմաններում: