20-րդ դարի, թերևս, ամենահայտնի շիկահերին` հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյին, պատկանած անձնական իրերի մեծ հավաքածուն հանվելու է աճուրդի, ինչի մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աճուրդի կազմակերպիչ Julien's Auctions-ն իրերի վաճառքն իրականացնելու է այս տարվա նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվելու 500-ից ավելի նմուշ` զարդեր, պայուսակներ, մորթեղեն, զգեստներ, դիմահարդարման պարագաներ, անձնական նամակներ, գրառումներ և կինոաստղի կյանքի հետ կապված այլ իրեր:
Աճուրդը կայանալու է Լոս Անջելեսում: Ըստ Julien's Auctions-ի փորձագետների՝ ողջ հավաքածուն կվաճառվի 2-4 մլն դոլարով:
Ստորև բրիտանական պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է աճուրդի հանվելիք նմուշներից մի քանիսը.