Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ծաղրածուի անզգույշ հնարքից հետո տղամարդն ուշագնաց է եղել (տեսանյութ)

$
0
0

Կրկեսի ծաղրածուներն իրենց ելույթներն առավել հետաքրքիր ու դիտարժան դարձնելու նպատակով հաճախ են հանդիսատեսից որևէ մեկին շոուի մասնակից դարձնում: Սակայն  Ուելսում ելույթ ունեցող շրջիկ կրկեսի ծաղրածուներից մեկը` Բենջին, լուրջ վտանգի տակ է դրել իր հետ բեմ դուրս եկած տղամարդու կյանքը, երբ նախապես մտածված հնարքը սխալ ընթացք է ստացել:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փորձելով տպավորել հանդիսատեսին` Բենջին այնպես է վայր գցել 37-ամյա Բեն Գարնհեմին, որ վերջինս տեղում կորցրել է գիտակցությունը: Տեսնելով այդ ամենը` դահլիճում խուճապ է սկսվել, քանի որ շատերը կարծել են, թե տղամարդը մահացել է:

 

Րոպեներ անց Գարնհեմը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկները հայտնել են նրան, որ ծաղրածուի անհաջող հնարքի պատճառով ինքը կարող էր հաշմանդամ մնալ:

 

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>