Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Այս պահին բանակցությունները տեղի են ունենում առաջնագծում. Թևան Պողոսյան

$
0
0

 

 


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ բանակցություն երևույթին այլ կերպ է նայում:


«Այս պահին բանակցությունները տեղի են ունենում առաջնագծում, մեր զինվորականներն են այդտեղ բանակցում, իրենք իրենց խնդիրը կարողանում են լուծել: Ցանկացած հայտարարություն, թեկուզ մամուլի միջոցով, վիրտուալ բանակցություններ են»,-ասաց նա:


Նա նշեց, որ մենք պետք է մեր հոգեբանությունը վերածենք պատերազմական երկրի հոգեբանության:
 

«Ադրբեջանը երբևէ պատրաստ կլինի քննարկել կոնկրետ հիմնախնդրի մասին հարցերը, երբ կհասկանա, որ մնացած բոլոր միջոցներով նա պարտվել է։ Այսօրվա դրությամբ չի հասկանում, մենք ունենալու ենք երկարատև գործընթաց»,-ասաց նա:
 

ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը,  անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցությունների շարունակման անհրաժեշտությանն, ասաց, որ բանակցությունների չվերսկսման այլընտրանքը պատերազմն է:


«Պետք է ամեն կերպ ձգտել բանակցությունները շարունակել, բայց գիտակցելով մեր հարևանի նկրտումները՝ պետք է պատրաստ լինենք, որ այս պատերազմական իրավիճակը չի ավարտվել»,-ասաց նա և նշեց, որ ապրիլյան չորսօրյա պատերազմը սթափեցնող դաս էր և պետք է ադեկվատ պատասխան տանք ցանկացած ոտնձգության:


Ըստ նրա՝ բանակցությունների համար պետք է նախապայմաններ լինեն, և առաջնահերթ համարեց երաշխիքը, որ ռազմական գործողությունները չեն վերսկսի, առանց որի բանակցությունները անիմաստ համարեց:
 

Նա գտնում է նաև, որ այս առիթը պետք է օգտագործել ԼՂ-ին բանակցային գործընթաց հետ բերելու համար:
 

«Մեր դիրքերը հավանաբար պետք է ավելի կարծր լինեն, որովհետև հարցականի տակ է Մադրիդյան սկզբունքների հնարավոր իրականցումը: Կարծում եմ, որ պետք է պահանջենք միջազգայնորեն ԼՂ ճանաչումը որպես քայլ առաջին, որից հետո կարելի է հարակից հարցերը քննարկել»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Ալիկ Արզումանյանն ասաց, որ չի կարծում, որ որևէ միջնորդ պետք է ուղղորդված, թիրախային դատապարտի այս կամ այն կողմին: Թևան Պողոսյանը ևս միջազգային հանրության արձագանքները կանխատեսելի համարեց:


«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ մեր արտաքին հիմնական ուղղությունն է՝ նպաստել կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:
 

Պատասխանելով ԼՂ-ի՝ Հայաստանի վերամիավորման հարցին, նա ասաց, որ կարծում է, թե դա ԼՂ միջազգայնորեն ճանաչելի կարգավիճակին հաջորդող քայլ պետք է լինի, որի որոշում կայացնողը ԼՂ բնակչությունը կլինի:


Ըստ նրա՝ հայկական կողմը չպետք է այնպիսի քայլ անի, որով բոլորին կտրամադրի իր դեմ:
 

«Այս փուլում մենք դատապարտված ենք պատրաստ լինելու ռազմական լայնամասշտաբ գործողություններին ադեկվատ արձագանքելուն և նույնիսկ ավելի զարգացնելու մեր հաջողությունները: Մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը իր քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի, նա այսպես չի հանդարտվելու»,-ասաց նա և նշեց, որ մեր խնդիրը պետք է լինի Ադրբեջանի՝ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու ցանկությունն ի սպառ վերացնելը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>