Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե երբ է մտադիր վերադառնալ մեծ ֆուտբոլ:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Չելսիից» հեռացել է նախորդ տարվա դեկտեմբերին:
«Ես կարոտում եմ իմ աշխատանքը: Հուլիսին կվերադառնամ. շատ քիչ ժամանակ է մնացել: Ներկայիս ժամանակն անցկացնում եմ ընտանիքիս հետ:
«Մանչեսթեր Յունայթե՞դը». չգիտեմ, այդ հարցով ոչինչ չգիտեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել «AP»-ը: