Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լուսանկարները ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության ավերածությունները. The Washington Post (լուսանկարներ)

$
0
0

The Washington Post թերթը ներկայացրել է լուսանկարչուհի Անուշ Բաբաջանյանի լուսանկարները Լեռնային Ղարաբաղից՝ դրանց միջոցով անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:

 

«22 տարի Լեռնային Ղարաբաղ անունով հայտնի շրջանը համեմատաբար խաղաղ էր մնում: 1988-1994 թվականներին՝ նախկին Խորհրդային Միության փլուզման ժամանակ այդտեղ տեղի ունեցած դաժան պատերազմը սպիեր է թողել դիվանագիտական ոլորտում որպես «սառած հակամարտության» գոտի հայտնի վայրում: Սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամի պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կարող էր այդ փխրուն խաղաղությունը վերացնելու պատճառ դառնալ: Ապրիլին հինգ օր տևողությամբ պատերազմ բռնկվեց այդտեղ: Ընտանիքները ստիպված էին փախչել»,- գրում է թերթը:

 

The Washington Post-ը գրում է, որ լուսանկարչուհին միկրոավտոբուսով գնացել է Լեռնային Ղարաբաղ՝ հակամարտությունը լուսաբանելու համար: Փոխադրամիջոցում նա հանդիպել է պատերազմի մեկնող զինվորի և ընտանիքների, որոնք ստիպված էին հեռանալ իրենց տներից...

 

«Կասկած չկա, որ այս մարդիկ կկռվեն իրենց երկրի համար»,- ասել է Անուշ Բաբաջանյանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>